Ներքին 3 տարի առաջ - 15:19 28-07-2023

Երևանի Ազատության հրապարակում՝ շարժական լաբորատորիայում, հեպատիտ Ց-ի թեստավորման ակցիա է լինելու

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն անդրադարձել են հիվանդության կանխարգելմանը և բուժման պետական ծրագրերին` կարևորելով պատվաստումների անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

«Իրազեկման այս արշավը լավ հնարավորություն է ներկայացնելու հեպատիտների կանխարգելման, դրա վերահսկման ուղղությամբ մեր կողմից տարված աշխատանքները, ինչպես նաև ձեր օգնությամբ իրազեկելու մեր բնակչությանը ոչ միայն իրականացվող ծրագրերի մասին, այլև հանդես գալ կոչով, որպեսզի իրենք նույնպես անցնեն թեստավորում` իմանալու իրենց առողջական վիճակի մասին և ստանալու անհրաժեշտ բուժում, որը պետության կողմից անվճար է տրամադրվում»,- նշել է Լենա Նանուշյանը:

Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին, որից հետո նախատեսվում է Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում միանալ Երևանի Ազատության հրապարակում շարժական լաբորատորիայում իրականացվող հեպատիտ Ց-ի թեստավորում անցնելու ակցիային:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»