Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:05 27-07-2023

Դժվար է նոր ծննդաբերած կնոջն ասել՝ երեխադ կարող է Աղդամով կաթի փոշի ստանալ, իսկ մայրն ասի՝ չէ, թող իմ երեխան մահանա

«Սա պայմանավորված օպերացիա էր, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ ադրբեջանական կողմը Լաչինով ո՛չ 400 տոննա, ո՛չ էլ մեկ միլիգրամ բեռ թույլ չի տալու անցկացնել։ ԵՄ դեսպաններին էլ Փաշինյանը շատ լավ օգտագործեց իր՝ Ալիևի հետ պայմանավորված օպերացիան իրականացնելու համար»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից 400 տոննա բեռ Արցախ ուղարկելու նախաձեռնությանը, որը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս տեղափոխել Արցախ։

«Դեսպանները եկան, 19 բեռնատարները բացեցին, ստուգեցին, որ Ադրբեջանի մտահոգությունները՝ Լաչիով զենք և զինամթերք է տեղափոխվում, իդիոտիզմ է։ Այնտեղ եղել է ալյուր, շաքարավազ, ձեթ, աղ, կաթի փոշի և դեղորայք։ Քիչ առաջ էլ Փաշինյանը կառավարության նիստում, ինչպես և ակնկալվում էր, սլաքներն ուղղեց դեպի ռուս խաղաղապահները։ Դե, բնականաբար, այստեղ օբյեկտիվության չափաբաժին կա, քանի որ ռուս խաղաղապահներն են ստանձնել միջանցքի անխափան երթևեկության պատասխանատվությունը, բայց Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է այնտեղ, որ ռուս խաղաղապահ էլ լինի, ՄԱԿ-ի խաղաղապահ էլ լինի, այլևս Ադրբեջանին ոչինչ պարտադրել չի կարող։ Մի քայլով Նիկոլ Փաշինյանը փչացրեց թե՛ ՌԴ-ին, թե՛ ԵՄ դիտորդական առաքելությունը»։

Հարցին, թե արդյոք սա հենց այն բանի համար է, որ արցախցիներն անձնատուր լինեն և համաձայնեն Աղդամով բեռների փոխադրմանը, նա նշեց, որ միանշանակ, այո։

«Շատ դժվար է սոված երեխայիդ ասել, որ դու հնարավորություն ունես Աղդամով ստանալու հաց, կամ նոր ծննդաբերած կնոջ ասել, որ քո երեխան հնարավորություն ունի Աղդամով ստանալ կաթի փոշի, իսկ մայրը, ասի՝ չէ, թող իմ նորածին երեխան մահանա, բայց ես Աղդամով այդ կաթի փոշին չեմ ստանալու։ Սա շատ մարդկային է, ընկալելի ու հասկանալի է։ Հասկանալի է նաև, թե այդ ամբողջ սցենարն ինչու բեմադրվեց, և դրա իրական դրդապատճառները որոնք էին»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում