Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:58 27-07-2023

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել կատարել Միջազգային դատարանի վճիռները

Ֆրանսիան ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ​​շրջափակման վերաբերյալ, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան լիովին աջակցում է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի (Ժոզեպ Բորել-խմբ.) հուլիսի 26-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճռում նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են։ Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը»,– ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան