Ներքին 3 տարի առաջ - 13:57 26-07-2023

Աննկարագրելի շատ չարացած «քույրեր և եղբայրներ», փորձե՛ք ավելի հավասարակշռված լինել. Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ».
Վստահ եմ, որ դուք ձեր անհատական-անձնական-մասնավոր պատճառներն ունեք չարանալու, և այդ պատճառները ձեզանից յուրաքանչյուրին անասելի ծանր և անտանելի են թվում։

Եվ այնուամենայնիվ՝ դուք էլ պինդ եղեք։ Եթե չեք կարողանում պինդ լինել, ապա։ Եթե չեք կարողանում հավասարկշռված լինել, ապա առնվազն Ժամանակն է, որպեսզի սկսեք մտածել դրա մասին եւ աշխատեք այդ ուղղությամբ։

Որպես առաջին քայլ փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել։

Նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք։ Իհարկե ոչ։ Դա ձեր ընտրությունն է, և ոչ ոք չի կարող քննարկել անգամ այդ ընտրությունը։

Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, և ամենատարբեր փափագներ ձեւակերպելիս արտահայտչամիջոցների եւ բառերի ընտրություն կատարեք։

Եվ համոզված եղեք՝ դա հանդարտություն և հանգստություն կբերի առաջին հերթին հենց ձեզ»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում