Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:49 26-07-2023

Մեր տղաները շատ բան տեսան, ձեռք չտվեց, չբերեցին. անհետ կորածի ծնող

Քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների հարզատները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում։ Նրանք պահանջում են իրենց խնդրին լուծում տալ։

Oragir.News-ի հարցին, թե ինչքան են պատրաստվում շարունակել իրենց ակցիան, ծնողներից մեկն ասաց․ «Թող լինի Աստծո կամքը, մինչև մեր երեխաները կվերադառնան»։

Կինն ասաց, որ հասարակ քաղաքացիները ուզում են մի բանով օգնել, անգամ հովանոցներ են տվել, իսկ իշխանությունները չեն ուզում տեսնել, թե իրենք ինչ վիճակում են։

Ծնողները վստահ են՝ իրենց տղաները գերեվարված են, ունեն նաև տեսանյութեր։

«Մեր էրեխեքին լցրեց ավտոբուսներն ու տարավ, հանձնեց։ Ձեռք չտվեց, չբերեցին, որովհետև տղաները շատ բան տեսան, շատ բաներից տեղյակ էին ու կխոսեն։ Գեներալի կողմից ծախված տղերք էին, տարավ Ալիևին ծախեց ու հետն էլ հեռախոսազանգով ասեց՝ ապրանքը, ոնց պայմանավորվել էինք, տեղ ենք հասցրել»,-ասաց ծնողներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող