Մամուլ 3 տարի առաջ - 08:06 26-07-2023

Այսօր կհրապարակվի Դավիթ Տոնոյանին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Հակակոռուպցիոն դատարանում քննարկվում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզեցինք, որ միջնորդությունը անձամբ դատարանում ներկայացրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ պահանջել, որ իրեն առանց ձեռնաշղթաների կամ ԱԱԾ ուղեկցող խմբի դատարանը թույլ տա ԱԱԾ մեկուսարանից դուրս գալ եւ գնալ Ազգային ժողով, ինչը սովորաբար կիրառվում է կարճատեւ այցերի ժամանակ։
Դատավոր Վահե Դոլմազյանը նմանօրինակ դեպքերի համար ասել է, թե կալանավորին ԱԺ քննիչ հանձնաժողով ինչ կարգով պետք է թույլ տալ ներկայանալու. համապատասխան ընթացակարգ չկա:

Բայց, չնայած դրան, այսօր Հակակոռուպցիոն դատարանը կհրապարակի նախկին նախարարին ԱԺ մտնելու թույլտվություն շնորհելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։
Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է»։

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ