Ներքին 3 տարի առաջ - 17:56 25-07-2023

Ոսկե մեդալով պարգևատրվել է «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրենը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալինա Մաքսիմի Քուշկյանին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալինա Քուշկյանին երկարամյա աշխատանքային գործունեությամբ ոլորտի զարգացմանը նպաստելու համար.

«Դուք հազարավոր ուսանողների եք կրթել, և Ձեր աշխատանքի արդյունքում որակյալ կադրերով են համալրվել բժշկական հաստատությունները, ինչը, կարծում եմ, գնահատանքի ամենակարևոր ձևն է: Ձեր աշխատանքն ուղղված է քաղաքացիների առողջության պահպանմանն ու կյանքի որակի բարելավմանը, որն անհնար է թերագնահատել»:

Նախարարը հույս է հայտնել, որ Ալինա Քուշկյանն իր փորձառությունը կշարունակի ծառայեցնել՝ ի նպաստ ոլորտի զարգացման:
«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ բացի մասնագիտական հմտություններից՝ առաջնային է եղել ուսանողներին փոխանցել այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ բարությունը, աշխատասիրությունն ու գթասիրտությունը, որոնք ևս շատ կարևոր են բժշկության ոլորտում:

«Պետության գնահատանքն անչափ ոգևորիչ է. այն դրդում է առաջ շարժվել: Մոտ ապագայում պատրաստվում ենք կյանքի կոչել այլ ծրագրեր ևս, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին»,- ասել է Ալինա Քուշկյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է գերատեսչության պատրաստակամությունն այնպիսի համագործակցության շուրջ, որը կծառայի կրթության ոլորտի բարելավմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»