Ներքին 3 տարի առաջ - 16:39 25-07-2023

Ես չեմ կարծում, որ եթե մենք ականապատված դաշտերի քարտեզները չտայինք, այսօր գերիներ չէին լինի. Փաշինյան

«Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք»: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է պատահում, որ երկու տարի անց գերիների հարցը չի լուծվել:

Դիտարկմանը, որ Հայաստանն էլ ուներ այդպիսի գործիք՝ ականապատված դաշտերի քարտեզները, սակայն այդ գործիքից հրաժարվեց՝ Բաքվին փոխանցելով այդ քարտեզները, Փաշինյանն արձագանքեց. «Ես դա սխալ որոշում չեմ համարում: Եթե մենք անկեղծ ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, իսկ մենք դա ուզում ենք, դա այդ անկեղծության արտահայտությունն էր: Եթե ձեր կանխավարկածն այն է, որ եթե մենք այդ քարտեզները չտայինք, գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում: Ի վերջո, պետք է տայինք այդ քարտեզները: Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ, եւ մենք այդ քայլն արել ենք որպես մարդասիրական քայլ, մեր անկեղծությունն ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»:

Հիշեցմանը, որ դեռ 2021-ի սկզբին ինքը հայտարարում էր, որ գերիները կներեն, եթե եւս 2 ամիս մնան գերության մեջ, սակայն արդեն անցել է 2 տարի, արդյոք գերիները հիմա իրեն կներեն, Փաշինյանն ասաց. «Գուցե եւ չներեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»