Ներքին 3 տարի առաջ - 15:39 25-07-2023

Մենք հայկական պետությունն ենք լղոզել անորոշության մեջ․ Փաշինյան

Անդրադառնալով ստորագրվելիք փաստաթղղթին՝ վարչապեն Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ փաստաթուղթը խորհրդապահական է, քանի որ այն դեռևս ստորագրված չէ և վերջնական չէ։

Նա նշեց, որ ԱԺ-ում քննարկումից հետո ինքն առաջարկել է մեր ընդդիմադիր գործիչներին այցելել ԱԳՆ և տեղում ծանոթանալ փաստաթղթի աշխատանքային տարբերակին, սակայն որևէ քաղաքական գորշիչ չի ծանոթացել փաստաթղթին․ «Հրաժարվեցին ծանոթանալ, որովետև եթե գնային, ծանոթանային, այդ դավադրությունների տեսությունները չէին կարողանալու կառուցել»։

«Մենք հիմա շատ միասնական ենք մի պարզ քաղաքական իրողության բերումով․ մենք ունենք իշխանություն, որի՝ ժողովրդի կողմից ընտրված լինելը որևէ մեկի մոտ կասկածի տեղի չի տալիս»,- հայտարարեց Փաշինյանը։

«Մարդիկ կան, որ ասում են 29․800 քկմ տարածքով Հայաստանը մեզ հետաքրքիր չէ, սա շատ վտանգավոր խոսույթ է։ Անձամբ ինձ 29․800 քկմ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոչ միայն շատ հետաքրքիր է, այլև կներեք, ես 29․800 քկմ-ի վարչապետն եմ ու այդպիսին եղել եմ միշտ։

Սա չարձանագրել, նշանակում է ՀՀ-ն լղոզել անորոշության մեջ, ինչը մենք արել ենք, ես էլ եմ արել, ինձնից առաջ էլ են արել։ Մեզ թվացել է, թե կյանքը այդպես պարզ է։ Մենք շատ բաներ չենք ֆիքսել, տարբեր ձևաչափերի քարտեզներ տպելով, հրատարակելով քաջալերելով, մեզ թվացել է, թե պատմական առումով դրական բան ենք անում, իրականում մենք հայկական պետությունն ենք լղոզել անորոշության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան