Ներքին 3 տարի առաջ - 14:22 25-07-2023

Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա․ վարչապետ

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումը ունի մի նպատակ, այդ նպատակը արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ: Որոշման մեջ ասվում է՝ ՌԴ նախագահը իրավունք ունի խաղաղապահ զորախումբ գործուղել ԼՂ, այնտեղ բնակչության զանգվածային սպանդը կանխարգելելու համար։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ՌԴ նախագահը ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ, բնակչության զանգվածային սպանդը կանխելու համար:

«Եթե ՌԴ-ն որոշի դուրս գալ, նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա: Եթե այնտեղ չկա նման վտանգ, դա նշանակում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային երկխոսության շրջանակներում եղել է արդյունավետ, և կողմերը արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայություն այլևս չկա»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան