Ներքին 3 տարի առաջ - 14:02 25-07-2023

Ուշադիր հետևում եմ և որևէ օգտակար բան դրանցում չեմ տեսնում․ Փաշինյանը՝ Վարդան Օսկանյանի հայտարարության մասին

Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջարկին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Հայաստանի բոլոր նախկին արտգործնախարարերն էլ կարող են նման հայտարարություններ անել, բայց եթե պետք էր բեկում մտցնել բանակցություններում, ապա Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում կարող էր այդ բեկումը մտցնել և բոլորիս այն տեսանելի դարձնել։

«Քննիչ հանձնաժողովի նիստում գնահատականներ եմ տվել Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանի վարած քաղաքականությանը և բանակցային գործընթացին, մասնավորապես Մադրիդյան սկզբունքներին, և իմ գնահատականները չեն փոխվել։ Ես բոլոր հայտարարություններին ուշադիր հետևում եմ և որևէ օգտակար բան դրանցում չեմ տեսնում, առնվազն այնպիսի, որ իրագործված չէ։ Օրինակ՝ Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ։ Մինչև Վարդան Օսկանյանի հայտրարարությունը Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հանդիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է ԼՂԻՄ եզրույթը։ Դա արձանագրված է հրապարակային մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով