Ներքին 3 տարի առաջ - 10:40 25-07-2023

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են «ԿԱՄԱԶ»-ն ու Volkswagen-ը. թունելը փակվել է. 1 զոհ, 2 վիրավորներ

Հուլիսի 24-ին, ժամը 20:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ․ թունելը երկկողմանի փակ է։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1979 թ, ՌԴ քաղաքացի) կցորդիչը և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1981 թ․). վարորդ Վ. Վ.-ն հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Դ-ն (ծնված 1979 թ․) և Դ․ Դ-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. թունելը երկկողմանի բացվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան