Ներքին 3 տարի առաջ - 19:53 24-07-2023

Արցախը պիտի ազատվի ներկայիս նախագահից․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ` Արցախը պիտի ազատվի ներկայիս նախագահից:

«Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի «գլխավոր» վրանն է, որտեղ «կոշտ որոշումներ» կկայացվեն փրկելու իրեն ու Նիկոլին: Արդեն մեկ շաբաթ համատեղ ծրագրերն անխափան իրագործվում են, ըստ որի «խեղճ» Արայիկն ու Նիկոլն ինչ անեն, որ Հայաստանում «անտարբեր են» ու իրենք ստիպված իրազեկում են, որ միջազգային կառույցները գան ու բացեն իրենց կողմից հանձնած Արցախի կյանքի ճանապարհը: Ու ամենակարևորը, որ հերթական կեղծ թեզն են առաջ բերել. առանց քաղաքական գործընթացների, «հումանիտար, իրազեկող ու լացակումած» գործընթացներով վերացնելու են աղետը:

Իսկ լուծումը մեկն է. Արցախը պիտի ազատվի ներկայիս նախագահից, քանի դեռ փրկելու ու փրկվելու բան ու հնարավորություն կա, իսկ Հայաստանում ներկայիս վարչապետից, քանի դեռ Արցախի հիմնահարցը չի վերածվել Հայաստանի հիմնահարցի...»,- Facebook-ում գրել է արցախցի պատգամավորը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան