Ներքին 3 տարի առաջ - 17:34 24-07-2023

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարեւորվել է Ֆրանսիայի հետ բազմամակարդակ հարաբերությունների զարգացումը: Հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության, Ֆրանսիայում հայ համայնքի ակտիվ դերակատարման, երկկողմ քաղաքական, մշակութային ու հումանիտար սերտ կապերի վրա. նշել է իր խոսքում ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ հուլիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը ողջունելով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուղիեի գլխավորած պատվիրակությանը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Բաբկեն Թունյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, Բուրգ-լե-Վալանսի փոխքաղաքապետ Ռոբերտ Տաֆանկեճյանը եւ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:

Բուրգ-լե-Վալանսի պատվիրակությունը հուլիսի 22-ին մասնակցել է քույր քաղաք Թալինի օրվան նվիրված հանդիսավոր արարողություններին: Տավրոս Սափեյանն իր խոսքում նշել է, որ հաջորդ տարի լրանում է քույր քաղաքների համագործակցության քսանամյակը, որի կապակցությամբ առաջարկվել է Բուրգ-լե-Վալանսում հիմնել Թալինին նվիրված պուրակ, որտեղ կտեղադրվի ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե Շառլ Ազնավուրի կիսանդրին:

Քաղաքապետ Մառլեն Մուղիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ երկու քաղաքների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու քաղաքների միջեւ ձեւավորված գործընկերային, բարեկամական հարաբերությունները, որոնք առանձնանում են բացառիկ ջերմությամբ:

Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի