Ներքին 3 տարի առաջ - 10:39 24-07-2023

Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը. Արցախի պետնախարար

Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Այս ամենն ուղղված է Արցախի ժողովրդի հպատակեցման ու ինքնորոշման իրավունքի զիջման քաղաքականության դեմ տարվող իմ ու Արցախի ժողովրդի պայքարի դեմ, նպատակ է հետապնդում ջլատել մեր ուժերն ու հանրության մոտ ձևավորել անվստահության մթնոլորտ:

Թեև ձգտում եմ նմանօրինակ երևույթներին ուշադրություն չդարձնել, այդուհանդերձ գիտակցում եմ նաև, որ հաճախ դրանց չանդրադառնալը կարող է ձևավորել ակնհայտ կեղծ տեղեկությունները որպես իրական ճանաչելու ընկալումներ:

Այդ առնչությամբ հայտարարում եմ, որ ինչպես մինչ Արցախի շրջափակումը, այնպես էլ դրանից հետո ընտանիքս անգամ մեկ օրով չի բացակայել Արցախից և հիմա էլ Արցախում է, ապրում է ամենահասարակ կյանքով, բոլորի հետ հավասար հերթ է կանգնում խանութում և նույն հերթերում լուռ, համեստորեն ու անարձագանք լսում ոմանց կողմից տարածվող կեղծ տեղեկություններն այն մասին, թե ինչպիսի վայելքների մեջ են պետական իշխանավորները, այդ թվում Արցախի պետական նախարարի ընտանիքը:

Արցախում իրավիճակի կայունացումից հետո պետք է պետական համակարգի ու հանրության ողջ ներուժն ուղղենք պետականակործան նմանօրինակ բոլոր երևույթների ի սպառ վերացմանն ու չեզոքացմանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով