Ներքին 3 տարի առաջ - 13:24 23-07-2023

Այս իշխանությունը մի օր չի լինելու, սակայն մնալու է սրանց թողած դառը հետևանքները․ Տիգրան Աբրահամյան

«Փաշինյանական ռեժիմի մոտեցումը, իսկ ավելի կոնկրետ` ատելությունը, Արցախի ու, առհասարակ, Հայրենիքի գաղափարի նկատմամբ վաղուց պարզ է»:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Արցախում խորացող աղետի պայմաններում իշխանական արքունիքի զվարճանքներն ու անհոգ կյանքը, դրա հանրայնացումը նպատակ ունի ջնջել ու պղծել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ:
Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ռեժիմի ստրուկներն ինչպիսի ջանասիրաբար էին թևերը ոլորում Արցախի դրոշը ծածանողին:

Շատերս հազար ու մի ակցիա-հանրահավաքների ենք մասնակցել, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ մտել, ոստիկանական բաժանմունքներում հայտնվել: Կան ոստիկանները, ովքեր թեև հրաման են կատարում, բայց իրենց արարքից կարմրում են, գլուխները կախում, բերման ենթարկելիս բառիս բուն իմաստով խնդրում, որովհետև իջեցված հրամանը նաև իրենց ինքնասիրությունն է շոշափում. շատերը համակարգում երկար չեն էլ ձգում:

Այս իշխանությունը մի օր չի լինելու, սակայն մնալու է սրանց թողած դառը հետևանքներն ու այն սուբյեկտները, ովքեր մտածելով, թե իշխանությունը հավերժ է ոչ միայն օրենքներն ու սահմանադրությունն են տրորել, այլ իրենց պահվածքով ու անտարբերությամբ նիկոլական խմբակի հանցակիցն են դարձել», - գրել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում քաղաքացուն բերման են ենթարկել Արցախի դրոշը ծածանելու համար: «Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախաձեռնության անդամներից մեկը Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ է բարձրանում։ Տեսանյութում երևում է, որ ոստիկանը երիտասարդին հեռացնում է բեմից։

Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…Շատ շուտով Հայկական դրոշը ծածանելու համար էլ են բերման ենթարկելու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»