Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:14 22-07-2023

Պարոն Փաշինյան, գուցե ժամանակն է, որ դո՞ւք էլ միանաք «ՀայաՔվե»-ին․ Չալաբյան

«Իշխանություններն ահաբեկում են հանրային ծառայողներին, որպեսզի նրանք չմասնակցեն ստորագրահավաքին, ահաբեկում են, որ ստորագրությունները հետ վերցնեն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ արձանագրել են 4 դեպք, երբ հանրային ծառայողները վերադարձել են ստորագարահավաքի կետ և խնդրել, որպեսզի իրենց ստորգրությունը հետ վերցնեն․

«Որովհետև իրենց սպառնում են աշխատանքից ազատել։ Այդ դեպքն արձանագրված է, ամենայն հավանականությամբ դրան ընթացք կտանք»։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ ստորագրահավաքի ընթացքում նաև հետաքրքիր դեպքերի են ականատես լինում․
«Երեկ հաղորդում եմ ստացել, որ մի երիտասարդ 18 տարեկան է դարձել և հենց 18 նույն օրը գնացել է քվեարկելու։

«Ուրիշ հետաքրքիր դեպք ունենք, հայ-ֆրանսիական միջխորհրդարանական խմբի նախկին համանախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ կապված։ Նա հայկական անձնագիր է ստացել այս իշխանությունների կողմից, որպես Հայաստանին մատուցած իր ծառայությունների արժևորում։ Ֆրանսուա Ռոշբլուանը Գյումրիում միացել է «ՀայաՔվե»-ին որպես ՀՀ քաղաքացի և դրա հաջորդ օրը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ես ուզում եմ այս առիթը օգտագործել և դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Փաշինյան, գուցե՞ դա ձեզ էլ է ուղերձ, գուցե մեր ֆրանսիացի գործընկերը, որն այդպիսի ծառայություններ ունի մատուցած ՀՀ-ին և միացել է «ՀայաՔվե»-ին ձեզ դրանով ուղերձ է տալիս։ Գուցե ժամանակն է, որ դո՞ւք էլ միանաք «ՀայաՔվե»-ին, գուցե ժամանակն է, որ դուք էլ հասկանաք, որ դիմադրելու փոխարեն «ՀայաՔվե»-ն պետք է օգտագործեք որպես կռվան՝ երկիրը բանակցային փակուղուց դուրս բերելու համար․․․»,- ասաց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի