Ներքին 3 տարի առաջ - 22:07 20-07-2023

Համոզված եմ, որ մարդուն խոշտանգել, սպանել են և դուրս նետել պատուհանից․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԽՈՇՏԱՆԳՈՒ՞Մ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօրվա, տարբեր ոչ հաճելի նորություններից էր, ոստիկանության հաղորդումն այն մասին, որ իբր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից ցած է նետվել ձեռնաշղթայված տղամարդ։ Կեցցե հայրենի ոստիկանությունը, որ տեսնելով և ուսումնասիրելով տղամարդու դիակը, օպերատիվ կերպով որոշել է, որ տղամարդն իրեն նետել է 5-րդ հարկից։

Եվ ի՞նչ․․․հավատալու՞ ենք այս հերթական ստին։ Ինչու՞ և ինչպե՞ս պետք է մարդը ինքնասպանություն գործեր։ Համոզված եմ, որ մարդուն խոշտանգել, սպանել են և դուրս նետել պատուհանից։ Համոզված եմ նաև, որ ոչ մեկը պատասխանատվություն չի կրի և չի պատժվի։
Սա է «ժողովրդավարական» Հայաստանի իրական դեմքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ