Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:40 20-07-2023

Խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան

Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին և այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

Նախարարը հայտնեց, որ միջազգային կառույցներից պատասխանները գոհացուցիչ չեն, քանի որ ճանապարհը բաց չէ:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ դեղորայքը և բոլոր բժշկական պարագաներն արցախում օգտագործվում են ըստ կարիքի. «Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են»,-ասաց Ավանեսյանը և փաստելով, որ այս պահին դեղորայք չի հասցվում Արցախ: «Խաթարված է դեղորայքի տեղափոխումը»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում