Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 տարի առաջ - 20:20 19-07-2023

Նիկոլը պետք է 100 թիկնապահով ման գա, որ ծնողների ձեռքը չընկնի․ հարցում  

Էջմիածնի «Քիմիկներ»-ի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր վաղ առավորտից բողոքի ակցիա են իրականացրել նախ Կառավարության շենքի մոտ, ապա նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում էին որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանդիպի իրենց հետ և պատասխանի՝ արդյո՞ք քայլեր ձեռնարկում է անհետ կորած և գերեվարված տղաներին հայտնաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ժամեր շարունակ ծնողներին սպասեցրեցին, հավատացնելով, որ Փաշինյանը կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա կընդունի իրենց, սակայն, որևէ մեկն այդպես էլ չհանդիպեց ծնողների հետ։
Իշխանության արհամարհական վերաբերմունքին արժանանալով՝ անհետ կորածների ծնողները կես ժամից ավելի փակ պահեցին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։

Ճանապարհը բացելու հետո ծնողները մեկ շաբաթ ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ընդունի նրանց, հակառակ դեպքում խոստացան ավելի ծայրահեղ քայլերի դիմել՝ մայրուղիներ փակել։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կընդունի և կպատասխանի անհետ կորած զինծառայողների ծնողների հարցերին։

«Նիկոլը պետք է 100 թիկնապահով ման գա, որ ծնողների ձեռքը չընկնի»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով