Ներքին 3 տարի առաջ - 21:02 18-07-2023

Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը 3-ի է հասել. 14 անձ վիրավոր է

Այսօր` ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում տեղ է ունեցել 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ խոշոր ավտովթար։

Մասնավորապես, իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ:

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

««Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43-ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել են:

Ներկա դրությամբ վթարի հետևանքով վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված բոլոր անձինք գտնվում են բուժաշխատողների հսկողության ներքո։

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները զննվել են և տեղափոխվել հատուկ պահպանման վայր:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցները վթարի պատճառներն ու հանգամաքնները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»