Ներքին 3 տարի առաջ - 18:14 18-07-2023

ՄԻՊ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարտինա Շմիդտի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 18-ին, ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:

Հանդիպման ընթացքում Պաշտպանն անդրադարձել է անհայտ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում։

Քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների միջկառավարական համագործակցության վարչության (CDDH) կողմից 2023 թվականի հունիսի 28-ին Ստրասբուրգում կազմակերպված միջազգային աշխատաժողովին՝ նվիրված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Կողմերը բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի մասնակցությունը և ընդգծել ԵԽ ծրագրերի շրջանակներում գրանցած արդյունքները։

Իր հերթին Մարտինա Շմիդտը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում