Մամուլ 3 տարի առաջ - 07:59 18-07-2023

Հակոբ Սիմիդյանի ու Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն է եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն է եղել վերջերս։
Բանն այն է, որ հուլիսի 10-ին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Սեւանի թերակզղում գտնվող հիդրոօդերեւութաբանական կայանում տեղադրված նոր ավտոմատ համակարգի բացմանը։

Կայանը, որը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում է տեղադրվել, չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում։

Հենց այս պատճառով էլ մեծ աղմուկ է բարձրացել, եւ տհաճ խոսակցության առիթ է ստեղծվել Նիկոլ Փաշինյանի եւ Հակոբ Սիմիդյանի միջեւ։ Փաշինյանը նրան մեղադրել է, որ հերիք չէ՝ սարքն առանց համապատասխան ստուգում անցնելու տեղադրվել է, նաեւ Սիմիդյանը մեծ միջոցառում է կազմակերպել եւ շատ կարեւոր հյուրեր հրավիրել։

Այս տեղեկության հավաստիությունը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։ «Նմանատիպ գործունեություն ունեցող սարքը անհրաժեշտ չի, որ անցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում(ՇՄԱԳ)։ Ասեմ նաեւ՝ դա եղել է պարզապես կայանի համալրում, համակարգը մեխանիկականից անցել է ավտոմատ գործարկման»,- ասաց Հակոբյանը։

Այսինքն՝ նա փորձում է հերքել, թե նման բան է տեղի ունեցել, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ