Ներքին 3 տարի առաջ - 19:46 17-07-2023

Վահան Քերոբյանը և Բելառուսի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բելառուսական առևտրաշրջանառության ծավալը, որը 2023 թ․ հունվար-մայիս ամիսներին կազմել է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ։ Միաժամանակ նշվել Է, որ առկա են բոլոր նախադրյալներն ավելի ակտիվացնելու երկկողմ հարաբերությունները առևտրատնտեսական ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, շինարարական ծառայությունների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Բելառուսում հայկական «Առևտրի տուն» հիմնելու հնարավորությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը 2023 թ․ աշնանը անցկացնելու և նիստի շրջանակում հայ և բելառուս գործարարների միջև հանդիպումներ կազմակերպելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի