Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:05 17-07-2023

Վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարմարավետ ավտոբուսներ. Ավինյան

«Ներկայումս իրականացվում է Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխությունների մշակման աշխատանքներ, որը նախատեսում է նշված փողոցում առանձնացված ավտոբուսային գծի ներդրում։ Այս փողոցը նախատեսված է նշված հատվածով 21 երթուղիների սպասարկմամբ և ինտենսիվությամաբ». այս մասին այսօր գործակարգավարական նիստում հայտարարեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ Մի

Ըստ Հարությունյանի՝ առաջիկա շաբաթներին կմշակվի տվյալ հատվածով անցնող երթևեկության սխեման, կսկսեն իրականացվել գծանշման աշխատանքներ և համապատասխան կահավորումը՝ ճանապարհային նշաններով։

«Հասարակական տրանսպորտին տալիս ենք առավելություն մարդատար մյուս ավտոմեքենաների նկատմամբ։ Սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա։ Տրանսպորտը պետք է լինի ամենաարագ տեղաշարժվողը։ Հուսով եմ՝ շատերս շատ շուտով մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարմարավետ և առանձնացված գծերով երթևեկող, օնլայն վճարումներ ընդունող ավտոբուսներ»,- ավելացրեց Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում