Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:30 16-07-2023

Մոսկվան չի բացատրում, թե ինչու է «հարգանքով մոտենում» Փաշինյանի իշխանության որոշմանը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվածը, իհարկե, ճշմարտություն է։ Բայց ամբողջ ճշմարտությունը չէ։ Որովհետև Մոսկվան, օրինակ, որևէ կերպ չի բացատրում, թե ինչու է ինքը «հարգանքով մոտենում» Փաշինյանի իշխանության՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշմանը, բայց նույնքան հարգանքով չէր վերաբերվում Ս. Սարգսյանի՝ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու» դիրքորոշմանը։


Գիտեք, հե՞շտ է խուսափել պատասխանատվությունից ու դրա համար մեղավորներ կարգել Փաշինյանի պես դավաճաններին։ Իսկ պատասխանատվություն ստեղծված վիճակի համար Ռուսաստանը, անշուշտ, կրում է։ Ընդ որում, դա առավելապես հենց իրենց իսկ ապագային վերաբերող պատասխանատվություն է։ Ռուսաստանում դա շատերն են հասկանում։ Բայց այդ երկրի իշխանության մի շարք օղակներ շարունակում են գլուխն ավազի մեջ պահել և «չնկատել» ետևից մոտեցող Թուրքիային…

Ի դեպ, ռուսական քաղաքական վերնախավի և նրանց կամակատարների շրջանում մոդայիկ է քննադատել Սերժ Սարգսյանին՝ Լավրովի պլանը մերժելու և Մոսկվայի երաշխիքներին չհավատալու համար։ Դե թող հիմա պատասխանեն՝ այդ ինչի՞ն պիտի վստահեր Սարգսյանը։ ՌԴ նախագահի ստորագրությա՞նը։ Թե բա՝ Նիկոլի հայտարարությունները իրավիճակ են փոխել...Արևմուտքի ու մասնավորապես ԵՄ-ի մասին խոսելն էլ ավելորդ է։ Չնայած, արդարության համար պետք է ասել, որ դրանք գոնե անկեղծ են՝ բաց ասում են, որ Արցախը պետք է Ադրբեջանին հանձնել ու դառնալ թուրքի հարճը։ Իրենց սեքսուալ ակտիվ Թուրքիա է պետք։ Գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ռուս քաղաքական էլիտաների գլուխն ավազի մեջ է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով