Ներքին 3 տարի առաջ - 10:50 16-07-2023

Գյումրի տեղափոխված ռուսների մի մասը պատրաստվում է մնալ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների մեծ հոսքն իր հետ բերել է տնտեսական ակտիվություն և մարդկանց համար նաև հավելյալ գումարներ աշխատելու միջոց է դարձել, բայց դրան զուգահեռ Հայկաստանում բարձրացել են ծառայությունների դիմաց վճարվող գումարները։

Երևանյան բնակարանների գներն իմանալուց հետո ռուս այցելուները կանգ են առնում Գյումրիի վրա, որովհետև Գյումրիում համեմատաբար ավելի մատչելի են բնակարանների վարձավճարները։

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներից շատերը կարողացել են աշխատանք գտնել և նրանցից շատերը որոշել են մշտական բնակվել Հայաստանում։

Անշարժ գույքի գործակալության տվյալներով՝ անցած տարվանից մինչև այս պահը Գյումրիում բնակարան ձեռք բերած ռուսների թիվը հասնում է 30-ի։ Կարող ենք ենթադրել, որ անշարժ գույք ձեռք բերած ռուսներն այլևս վերադառնալու ցանկություն չունեն։

Ռուսները հիմնականում նախընտրում են քաղաքի կենտրոնական հատվածը կամ հնարավորինս մոտ կենտրոնին։ Այս պահին Գյումրիում 200-ից ավել ռուսներ էլ վարձով են ապրում։

Հայ և ռուսաստանցի հաճախորդների համար վարձակալության գները տարբեր են. 2 սենյականոց բնակարանը հայ հաճախորդների համար 100.000 դրամ է, իսկ ռուս հաճախորդների համար՝ 120-150.000 դրամ: Օրավարձով տարբերակներ էլ կան, այսինքն՝ առաջարկվում է մատչելի տարբերակներ 10.000-20.000 դրամի միջակայքում:

Ռուս հաճախորդները ավելի քմահաճ են, ասում են բրոկերները։ Սահմանված գնի մեջ, պիտի ապահոված լինի կոմունալ բոլոր հարմարությունները, ինչպես նաև բնակարանների կոսմետիկ տեսքը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով