Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 15-07-2023

Ջրոցին մաքուր հայկական, մեր ինքնությանը պատկանող տոն է. Տեր Պետրոս Մալյան

Տիրոջ պայծառակերպությունը կամ ժողովրդական լեզվով ասած՝ Վարդավառը, եկեղեցական տաղավար տոներից երրորդն է, որը այս տարի նշվելու է հուլիսի 16-ին՝ վաղը։

Տոնը սիրված է թե՛ մեծահասակների, թե՛ փոքրիկների կողմից։

Այսօր տեղի ունեցավ Վարդավառի նախատոնակը, որը կազմակերպվել էր Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միության կողմից՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից երթ-միջոցառման մասնակիցները ազգային երգ ու պարով քայլեցին դեպի մանկական այգի, որտեղ էլ ներկայացվեց միջոցառման հիմնական մասը։

Oragir.News-ի հետ զրույցում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ասաց, որ այսօր ներկայացվում է Վարդավառի ժողովրդական մասը՝ ազգային երգ, պար, խոհանոց։
Հարցին, թե արդյո՞ ք պարտադիր է այդ օրը թրջվել, Տեր հայրն ասաց.

«Եթե նորմալ, քաղաքակիրթ ձևով թրջեն՝ ջուր ցողեն, ոչ ոք չի նեղանա և ոչ ոք չի էլ խուսափի։ Բայց, երբ դրա մեջ դրված է վայրենություն, գռեհկություն, բնականաբար ով թրջվում է՝ պետք է բողոքի։ Սա գեղեցիկ տոն է։ Ջրոցին, մեկը մյուսին թրջելը մաքուր հայկական, մեր ինքնությանը պատկանող տոն է»։

Տեր հայրը նաև նշեց, որ երիտասարդներին միշտ հորդորում, խորհուրդ է տալիս, որ ամեն բան անեն սիրով և քաղաքակիրթ ձևով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան