Արտաքին 3 տարի առաջ - 17:00 15-07-2023

Հարավային Կորեայի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այսօր չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է տեղական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի գրասենյակի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ Յուն Սոկ Յոլը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Հարավային Կորեայի նախագահի անպասելի այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Յունը մասնակցել է ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթաժողովին և այս շաբաթ այցելել Լեհաստան, որտեղ համերաշխություն է հայտնել Ուկրաինային, ինչպես նաև ուսումնասիրել ռուսական զորքերի դեմ նրա պայքարին աջակցելու հնարավորությունները։

Լրատվամիջոցը միևնույն ժամանակ հիշեցնում է, որ ԱՄՆ-ի դաշնակից Հարավային Կորեան նորից բախվել է ճնշման։ Պետության դաշնակիցները վերջինիցս պահանջում են զենք տրամադրել Ուկրաինային, ինչից Յունի վարչակազմը հրաժարվել էր հօգուտ հումանիտար եւ ֆինանսական օգնության՝ զգուշանալով Հյուսիսային Կորեայի վրա Ռուսաստանի ազդեցությունից։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով