Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:05 14-07-2023

ԵԱՀԿ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում է շարունակել բանակցությունները. Սարգիս Խանդանյան

«Հայաստանի պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ քաղաքական և հումանիտար հարցերի բանաձևերում առաջարկներ է ներկայացրել և վեհահոժողովը դրանք ամբողջությամբ ընդունել է»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ ներկայացնելով հունիսի 30-ից հուլիսի 4-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի արդյունքները:

Նրա ներկայացմամբ՝ Վեհաժողովը հաստատել է տարեկան փաստաթուղթը, որը կոչվում է «Վանկուվերի հռչակագիր», որը ներառում է քաղաքական-անվտանգային, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների և հումանիտար հերցի բաժինները:

Խանդանյանը նշեց, որ Վերհաժողովը Ադրբեջանի կոչ է արել զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից, Արդադարդատության միջազգային դատարանի որոշման համաձայն բացել Լաչինի միջանցքը:

Նա նաև նշեց, որ բանաձևով ԵԱՀԿ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հորդորում է շարունակել բանակցությունները և ողջունել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի մկիջնորդությունը խաղաղ բանակցություններում:

«Հումանիտար հարցերի շրջանակում էլ անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, մշակութային ժառանգության պահպանմանը: Հումանիտար ոլորտի բանաձևում կա պարբերություն, որով ԵԱՀԿ-ն կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը՝ մարդկանց և բեռների անխափան անցման համար»,-հայտնեց Խանդանյանը:

ՔՊ-ական պատգամավորը տեղեկացրեց, որ Վեհաժողովի մշտական հանձնաժողովը որոշել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն առաջին անգամ անցկացնել Երևանում և առաջին անգամ իրեն ընտրել են ԵԱՀԿ ԽՎ Հումանիտար և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»