Ներքին 3 տարի առաջ - 23:34 13-07-2023

Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր

Հակակոռուպցիոն կոմիտեի լալահառաչ «բացահայտումներն» ու մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը։

«Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն լալահառաչ նյութ է տարածել, որտեղ խոսել է հերթական «բացահայտումների» մասին: Ավելորդ ենք համարում արձանագրել, որ մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն:

Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և՝ հանրության ուղեղները: Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր չի եղել հիմնավորել որևէ իրավախախտում, որը կատարել է Վ. Գասպարյանը, հակառակը՝ մենք կարող ենք տեսնել դատավճիռեր և վճիռներ, որ Վ.Գասպարյանը և իր ընտանիքը ծառայել են և վաստակել բյուրեղյա մաքրությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը առնավազն հեռու է իրականությունից և լուծել է օրվա լրահոսի վերնագրերի հարցը:

Նյութը տեղադրողները շատ արագ են մոռացել այն արագությունը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները փախուստի են դիմել, երբ Վ. Գասպարյանին տեսել են Կոմիտեի շենքում: Կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված հրապարակումներ կատարելուց և փորձել դատավարական ընթացակարգերով աղերսել մեղադրական այն ակտերը, որոնք չեն լինելու»,- նշված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով