Ներքին 3 տարի առաջ - 22:08 13-07-2023

Կստեղծվի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ

Նպատակ ունենալով միավորել ջանքերն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ուղղությամբ՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից:

«Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների խթանումը եւ արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներում ներգրավման միջոցով, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը եւ խթանմանը նպաստող միջավայրի ստեղծումը:

Վերը թվարկված նպատակները ենթադրում են ակտիվ համատեղ աշխատանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը լավագույնս հնարավոր է իրականացնել Պաշտպանին առընթեր խորհրդի ձեւաչափով:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.

Այն հասարակական կազմակերպությունները, որոնք
➢ առնվազն 2 տարի գործունեություն են ծավալում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում,

➢ ըստ կանոնադրության եւ/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում աշխատում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում:

Այն փորձագետները,
➢ ովքեր մասնակցել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, եւ

➢ ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն:

Խորհրդին անդամության համար մինչեւ 2023 թվականի հուլիսի 24-ը կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ [email protected] էլ. հասցեին ներկայացնելով.

հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետ դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,
հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների եւ ոլորտի հակիրճ նկարագիրը,
հակիրճ տեղեկատվություն հասարակական կազմակերպության վերջին 2 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքների եւ ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ,
հասարակական կազմակերպությունների դեպքում՝ պաշտոնական կայքէջի հղումը, սոցիալական ցանցերում վարվող էջերի հղումները (առկայության դեպքում):
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 5-20 հայտերը:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-75-51 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում