Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:10 13-07-2023

Թանգարաններ կան՝ օրը մի մարդ է մտնում, թանգարանը հո պահեստ չի՞. գուցե պետք է փակել դրանք․ Փաշինյան

Մենք ասում ենք, որ մշակույթը երկրում ռազմավարական ուղղղություն է, և երբ սա ասում ենք, մշակույթի գործիչների կողմից լինում է արձագանք, որ պետությունը պետք է ավելի շատ աջակցություն ցուցաբերի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց նաև թանգարանների մասին՝ նշելով. «Կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի: Իսկ այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կայացնենք: Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձևի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք:

Մեր երկրում թանգարաններ կան, որ օրական մեկ մարդ է մտնում, էդ էլ դեռ հայտնի չէ, մարդ մտնում է, թե ուղղակի ծանոթները ինչ-որ աշխուժություն մտցնելու համար 100 դրամ են տալիս տոմս են առնում: Չի կարելի դա թույլ տալ: Թանգարանը հո պահե՞ստ չի»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում