Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:35 13-07-2023

Արցախի Հանրապետություն, թե Լեռնային Ղարաբաղ․ ո՞րն է կիրառում ԿԳՄՍՆ-ն

Զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց կոնկրետ աշխատանքային խումբ այս պահին չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Պետք է մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե պետք է փոխել։ Ես որպես ոլորտը ղեկավարող նախարար պետք է լսեմ պրոֆեսիոնալներին, որովհետեւ շատ սպեցիֆիկ հարց է։ Ես կարծում եմ, որ մտածելու բան ունենք»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ մասնագիտական խումբը սկսել է աշխատել հինգ տարի առաջ, հիմա կարիք կա վերադառնալու այդ գործընթացին։

«Հարցի մեջ բազմաթիվ շերտեր են նկարագրված, օրինակ առյուծի, այս պահին չեմ ուզի մտնել մասնագիտական խոսակցության մեջ։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես ենք վերաբերվում ներկային, մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունը»,- ընդգծեց նա։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ նախարարությունում Արցախի Հանրապետություն են կիրառում պաշտոնական գրություններում, թե Լեռնային Ղարաբաղ՝ Անդրեասյանը պատասխանեց․

«Մենք շարունակում ենք մեր գրագրությունը ինչպես շարունակել ենք: Ես կարծում եմ, որ այն պաշտոնական գրագրությունը, որ մենք շարունակում ենք վարել, այդտեղ ոչ մի բան չի փոխվել:

Այս պահին չեմ մտաբերի, թե, որ տարբերակն ենք նախկինում կիրառել: Մեր փաստաթղթաշրջանառման համակարգում ոչ մի բան չի փոխվել»,- ասել է նախարարը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում