Ներքին 5 տարի առաջ - 09:16 23-07-2021

Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում․ Ալիև

Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է minval.az-ը։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցի ժամանակ սահմանամերձ տարածքները վիճելի է անվանել։ Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ այդ տարածքները մերն ենք համարում։ Ես համարում եմ, որ դրանք Զանգեզուրի տարածքներն են, իսկ Զանգեզուրը մեր նախնիների հայրենիքն է, և մենք մեր սեփական հողի վրա ենք գտնվում», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահն ասել է, թե Շառլ Միշելի Բաքու կատարած այցի ընթացքում նրան փորձել է բացատրել, որ «իրենք դուրս են եկել իրենց սահմանների մոտ», իսկ թե ինչու հենց մայիսին, քանի որ ձյունը հալվել է:

«Ամրապնդվել ենք ու կամրապնդվենք»,- ասել է նա:

Ալիևը նշել է, թե Հայաստանը չի կարող հաշտվել հետպատերազմյան իրականության հետ։ «Հավանաբար, հոգեբանական տեսանկյունից իրականությունն ընկալելու համար նրանց ժամանակ է պետք»,- ասել է նա։

Նա «իմաստուն քայլ» է որակել Շառլ Միշելի կողմից «կարգավիճակ», «Լեռնային Ղարաբաղ» բառերի չօգտագործումը և նշել, որ Հայաստանը դրանից պետք է եզրակացնի, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։ Ալիևն ասել է, թե եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, նրանք կարող են Հայաստանում այդ անվանմամբ շրջան ունենալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան