Ներքին 3 տարի առաջ - 12:50 13-07-2023

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը հրաժարական է տվել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը երեկ տեղեկացրել էր, որ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի դաշնակցական ղեկավար Արծրուն Իգիթյանը հրաժարական է տվել։

Տեղեկությունը սկզբում ո՛չ հերքվեց, ո՛չ հաստատվեց։

Քիչ առաջ Ախուրյանի համայնքապետը հաստատեց, որ հրաժարական է տվել։ Արծրուն Իգիթյանը, մասնավորապես, ասել է. «Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարելու վերաբերյալ: Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին»։

Չնայած որ դաշնակցական արդեն նախկին համայնքապետը իր խոսքով ցրում է կասկածները, որ իր հրաժարականը քաղաքական որոշում է։ Մինչդեռ ամեն ինչ նախօրոք որոշված էր, դերերն էլ բաշխված։

Մեր ունեցած տեղեկություններով` Արծրուն Իգիթյանի հրաժարականի պատճառը ՔՊ-ի ճնշումներն են։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով