Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:55 13-07-2023

10 միլիարդ դրամով ավելացվեց Կառավարության պահուստային ֆոնդը

2023թ․ պետական բյուջեի առաջին կիսամյակի եկամտային մասը գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախաար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հայտնեց, որ գերկատարված եկամուտներից 17 միլիարդը կառավարության որոշմամբ տեղափոխվելու է պահուստային ֆոնդ, որտեղից հատկացումներ են արվելու։
Նա նաև հայտնեց, թե նախորդ որոշումներով տեղափոխված գումարներն ինչպես են ծախսվել։

«Նշեմ, որ սրանից առաջ 10 որոշումներով մեր պլանն արդեն իսկ ավելացվել էր շուրջ 7.5 մլրդ դրամով, որի հիմնական մասը` մոտ 6.5 մլրդ դրամը, հատկացվել էր ԼՂ-ին»,– ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 49.9 միլիարդով գերակատարել են պետբյուջեի 1-ին կիսամյակի եկամտային պլանը և այս տարվա առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշներն են ապահովել սա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այն հարկատուներին, ովքեր օրենքով սահմանված հարկերը վճարում են առանց Քննչական կոմիտեի, Դատախազության ու իրավապահ մյուս մարմինների օգնության։

Նա վստահ է՝ շատ լավ հնարավորություն կա առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականը նույնպես ապահովել բարձր տնտեսական աճով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում