Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:30 13-07-2023

Միջազգային որևէ կառույցի կոչ Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում

Մինչ Ադրբեջանը փորձում է լեգիտիմություն հաղորդել Արցախը շրջափակելու իր նախաձեռնությանը, տեղում` Արցախում, հումանիտար վիճակը կտրուկ սրվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաստացի միջազգային որևէ կառույցի կամ դերակատարի հայտարարություն, հորդոր, կոչ Ադրբեջանին զսպելու ֆունկցիա չի կատարում:

Ոչ թե Ադրբեջանն է փաստական կամ հիմքային առումով ուժեղ, այլ հավաքական առումով միջազգային հանրությունը անհրաժեշտ կամք չի դրսևորում:

Միջնորդի կարգավիճակ ստանձնած երկրները կամ չտեսնելու են տալիս Արցախի շուրջ զարգացող արհավիրքը կամ նպաստում Արցախի ադրբեջանացմանը:

Իսկ Արցախում ճգնաժամը նոր դրսևորումներ է ստանում, որի միայն մակերեսն է տեսանելի, իսկ թե ինչ են զգում ու տեսնում արցախցիներն այս օրերին միայն իրենք գիտեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող