Ներքին 3 տարի առաջ - 23:56 12-07-2023

BMW-ն մխրճվել է վթարի վայրում ծառայություն կատարող ՃՈ Toyota-ի հետնամասի մեջ. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Բորիս Ջ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Մեքենան ամրակցված է Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սահակ Ա.-ին։ Հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հաշվեկշռում:

Վթարի հետևանքով Սահակ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Toyota-ն, որը հաշվառված է ՃՈ հաշվեկշռում, մեկ այլ վթարի վայրում ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն բախվել է Toyota-ին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով