Միտք 3 տարի առաջ - 21:32 12-07-2023

Պատասխան չստանալու դեպքում առերևույթ հանցանքի մասին հաղորդում եմ ներկայացնելու․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ուղիղ մեկ ամիս առաջ, համացանցի 168.am կայքում հրապարակված՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի «ստվերային» նախագահ ընտրելու նպատակով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից դատավորներին քվեաթերթիկներ բաժանելու արդյունքում դրսևորված հանրորեն վտանգավոր գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը վկայակոչելով, առերևույթ հանցանքի մասին փոստային հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու խնդրանքով, սակայն մինչև օրս որևէ պատասխան չեմ ստացել, ինչով կոպիտ կերպով խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-175-րդ հոդվածների պահանջները։

Ուստի այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ նշվածի պատճառները պարզելու նպատակով։ Կրկին պատասխան չստանալու դեպքում, վերոնշյալ տեղեկատվությունը հրապարակած ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկելու եմ միասին գնալ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրապարակայնորեն ներկայացնելու եմ առերևույթ հանցանքի մասին անմիջական հաղորդում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով