Արտաքին 3 տարի առաջ - 15:45 12-07-2023

Չավուշօղլուն կղեկավարի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն այսուհետ կղեկավարի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախօրեին Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը, որը վարել է հանձնաժողովի տարիքով ամենաավագ անդամը։ Նիստին մասնակցել են հանձնաժողովի 18 անդամներից 15-ը։

Նիստի օրակարգում եղել է խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության նախագահի ընտրության հարցը, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» և վերջինիս կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից առաջադրվել է նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում ձայների բացարձական մեծամասնությամբ Չավուշօղլուն ընտրվել է պատվիրակության նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն 9 տարի շարունակ՝ 2014-2023 թվականներին ղեկավարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Մայիսին կայացած համապետական ընտրություններից հետո, երբ Էրդողանը գրեթե ամբողջովին նոր կաբինետ ձևավորեց Չավուշօղլուն չվերնշանակվեց իր պաշտոնում, և իր գործունեությունը նա շարունակում է պատգամավորի կարգավիճակով, որում ընտրվել է Անթալիայի նահանգից։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող