Արտաքին 3 տարի առաջ - 14:15 12-07-2023

Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում կայացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Սպիտակ տան ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ վերջինիս առաջնորդության և ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ դարձնելու ջանքերի համար։ Բացի այդ ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացում դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու համար և նշել, որ սպասում է նրա հետ նոր հանդիպմանը։

Թուրքիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բայդենին այս խոսքերի համար։ Էրդողանը կարծում է, որ ժամանակն է պետությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ որպես ռազմավարական գործիքակազմի մաս։ «Այս հանդիպումը ես համարում եմ դրա առաջին քայլը»,- ասել է նա։

Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում նույնպես նշվում է, Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համար։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ջանքերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Վիլնյուսում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի եռակողմ հանդիպումը, որից հետո Թուրքիայի նախագահը համաձայնել է աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող