Ներքին 3 տարի առաջ - 22:40 11-07-2023

Փաստաբան խոշտանգողները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Ի՞նչ է նշանակում՝ փաստաբանները, որոնք իրենց մասնագիտական պարտականություններ են կատարում, 2-3 անգամ ոստիկանների կողմից բռնության ենթարկվեն։ Ինչի՞ համար, որ իրենց պաշտպանյալին պաշտպանո՞ւմ են, բայց իրենք են բռնության ենթարկվում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով փաստաբանների եռօրյա բողոքի ակցիային։

Նա ասաց, որ փաստաբանները պետք է այս ակցիաները շարունակեն․ «Իրենց իրավունքներն են պաշտպանում, և պետք է շարունակեն ակցիաները։ Փաստաբան խոշտանգողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դուք տեսնում եք՝ մեծ արձագանք չկա, ոստիկանությունը ոնց որ թե չի պատժվում»,-ասաց նա։

Նշենք, որ փաստաբանները պահանջում էին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը: Ըստ փաստաբանների՝ նրանց նկատմամբ բռնությունների միջադեպերը հովանավորող ոստիկանության պետը թշնամություն է անում փաստաբանության ինստիտուտի նկատմամբ:

Իրավապաշտպանը, անդրադառնալով փաստաբանների պահանջին, ասաց․ «Ոստիկանապետի հրաժարականի պահանջը շատ տեղին է, նրան պետք է հեռացնել։ Մենք տեսանք նաև բռնություն անչափահասի նկատմամբ քրեականի պետի կողմից, տեսանք փաստաբանների նկատմամբ պարբերաբար կրկնվող բռնությունները, տեսանք, թե ինչպես է փողոցում պարեկն ապտակում ու գետնին տապալում քաղաքացուն, և այդպես շարունակ, և սա դեռ հայտնի դեպքերն են։ Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում ոստիկանական բռնությունների մասին, պատկերացրեք, թե որքան են անհայտ դեպքերը։ Սա համակարգային բնույթ է կրում»,-ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, մեկնարկել է փաստաբանների եռօրյա գործադուլը: Նրանք հրաժարվել են պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ բողոքելով փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության և պատկան մարմինների ոչ պատշաճ արձագանքի դեմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով