Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:16 11-07-2023

ԲՏԱ փոխնախարարը` «ՀայաՔվե»-ի մասին

«Լսել եմ, լուրջ չեմ վերաբերվում»,-այս մասին ասաց Կենտրոն համայնքի վարչական շրջանի նախկին ղեկավար, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ լսե՞լ է «ՀայաՔվե»-ի մասին և մասնակցելո՞ւ է, թե ոչ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մեկնարկեց «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։ Ստորագրահավաքին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 և ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։ Եթե 60-օրյա ժամկետում հավաքեն 50 000 ստորագրություն և ԿԸՀ հաստատի ստորագրությունների իսկությունը, հարցը ներկայացվելու է Ազգային ժողովին։

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի