Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 18:56 11-07-2023

Ես էլ էի ընկել ֆեյք սարքած «տուշոնկա օպերացիայի» ազդեցության տակ․ Զոհրաբյան

Այստեղ պետք է լինեին հոկտեմբերի 19-ից հետո զոհված բոլոր տղաների նկարները։ Այս մասին «Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրության ժամանակ ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը ներկայացրեց նկարները՝ հասնելով Մանվել Գրիգորյանի նկարին, ասաց.

«Ես չեմ թաքցնում և ընդհանրապես, ես երբևէ չեմ խուսափել անկեղծորեն խոստովանելուց, որ ես եղել եմ սխալ, որ դա եղել է իմ սխալը։ Ես էլ էի ընկել «Տուշոնկա օպերացիայի» ազդեցության տակ և ԱԺ ամբիոնից բավականաչափ կոշտ ելույթ ունեցա, և ես հիմա հասկանում եմ, որ դա եղել է կազմակերպված։

Միգուցե Մանվել Գրիգորյանին շատ բաներում կարելի է մեղադրել կամ չմեղադրել, բայց էդ «Տուշոնկա օպերացիան», որով սկսվեց Մանվել Գրիգորյանի հանդեպ հալածանքը և հետապնդումները և մարդը հաշմանդամության անվասայլակին գամված շարունակում էր մնալ անազատության մեջ դա միջազգային բոլոր կոնվեցիաներով խոշտանգում է։

Ես ամենաքիչը իրավունք ունեմ խոսելու Մանվել Գրիգորյանից, որովհետև ես էլ էի էդ ֆեյք սարքած «Տուշոնկա օպերացիայի» թիրախներից մեկը։ Եթե ես կարող էի ընկնել դրա ազդեցության տակ, ապա շարքային ցանկացած քաղաքացի կարող էր էդ քարոզչական լապշաներըվերցնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում