Ներքին 3 տարի առաջ - 17:33 11-07-2023

Հայոց պատմություն հանձնած դիմորդների 20,6 %-ը չի հաղթահարել դրականի շեմը

Միասնական քննություններն արդեն ավարտվել են։ Օրեր առաջ երրորդ փուլով դիմորդները քննություն հանձնեցին ֆիզիկա և հայոց պատմություն առարկայից։

ԳԹԿ-ից մեզ չկարողացան տրամադրել Ֆիզիկա և Հայոց պատմություն առարկաների միասնական քննությունների երրորդ փուլի արդյունքները։

Ըստ միասնական քննությունների՝ երկրորդ փուլով Ֆիզիկայից քննություն հանձնելու համար հայտագրվել են 1131 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել են 1057-ը։

Քննության արդյունքում միջին միավորը եղել է 12,22-ը։ Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 208 դիմորդ կամ դիմորդների ընդհանուր թվի 19,7%-ը։ Գերազանց՝ 18-20 միավոր են հավաքել թվով 180 մասնակից կամ մասնակիցների 17,0 %-ը։

Երկրորդ փուլով Հայոց պատմությունից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 1142 դիմորդ, որոնցից քննությանը մասնակցել են 1084-ը։ Քննության միջին գնահատականը եղել է 12.20-ը, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 223 մասնակիցներ, որոնք կազմում են 20.6 %-ը։ 18-20 միավոր են հավաքել թվով 160 մասնակիցներ, որոնք կազմում են մասնակիցների 14,8%-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով