Ներքին 3 տարի առաջ - 13:41 11-07-2023

Կստեղծվի ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ․ Արա Զոհրաբյան

Քիչ առաջ բողոքի ակցիա իրականացնող փաստաբաններից 3 ներկայացուցիչներ ահնդիպեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամանսեր ներկայացրեց․

«Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն էլ էր մասնակցում հանդիպմանը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրեց բոլոր խնդիրները, եղավ վերլուծություն։ Որոշվեց, որ ՆԳ նախարարության հետ կստորագրվի համապատասխան հուշագիր, ստեղծվում է ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը նմանատիպ դեպքերում օպերատիվ արձագանք կտա»։

Արա Զոհրաբյանը նշեց, որ ոստիկանությունում հավաստիացրել են, թե մեղավորներն օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն և ամեն ինչ կանեն, որ փաստաբաննների հետ նման դեպքեր չկրկնվեն․ «Տարբեր հավաստիացումներ եղան։ Որոշվեց, որ հանձնախմբում կլինեն 3 փաստաբան և 3 ոստիկան, համատեղ հայտարարություն կներկայացվի»։

Հարցին՝ եռօրյա բողոքի ակցիան շարունակելո՞ւ են, Զոհրաբյանն ասաց, որ այսօր երեկոյան փաստաբանների ակումբի նիստ են անելու, որտեղ կքննարկեն հետագա անելիքները․ «Հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, և կար հավաստիացում, որ իրենց զեկուցել էին, թե նման դեպք տեղի չի ունեցել, ինչն էլ եղել է ոստիկանության ղեկավարության անտարբերության կամ դանդաղ շարժվելու պատճառը», - հավելեց Արա Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում