Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:37 11-07-2023

Հպարտորեն հայտարարում էիք՝ այսուհետ Սևանից հավելյալ ջրի բաց թողումը բացառելու եք․ Արծվիկ Մինասյան

Կառավարությունն ակնհայտ օրենքին ոչ համապատասխան առաջարկ է ներկայացնում Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Բնապահպանության նախկին նախարարը նախագծի հեղինակներին հիշեցրեց, որ 2019 թվականին օրենքի կարգավորումներով հնարավորություն կար ջրի բացասական հաշվեկշիռ լինելու դեպքում լրացուցիչ ջուր բաց թողնել, սակայն, իշխանությունն այդ կարգավորումը փոխել է։

«Բա հպարտորեն հայտարարություններ էինք անում և ասում՝ այսուհետ Սևանա լճից հավելյալ ջրի բաց թողելը բացառվելու է բացասական բալանքի դեպքում։ Հիմա ինքներդ խախտում եք ձեր իսկ կողմից ընդունված կանոնը և հայտարարում եք այլ բան։ Այս դեպքում օրենքն արգելում է դա անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մինասյանը նկատեց՝ Սևանա լճից հավելյալ ջուր վերցնելու համար նաև չի հայտարարվել, որ երաշտային տարի է, հանրապետությունում ջրի դեֆիցիտ կա։

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի, քանի որ ունենք ջրի դիֆիցիտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով