Ներքին 3 տարի առաջ - 22:27 10-07-2023

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են

Նուբարաշենի աղբավայրում մոտ 3000 քմ հատվածում աղբ է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ-ում ստացել են հուլիսի 8-ին` ժամը 22։30-ին։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Երևանի քաղաքապետարանի 1 ջրատար և 1 տրակտոր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 9-ին, ժամը 07:12-ին:

Հուլիսի 10-ին` ժամը 18։45-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև հունիսի 13-ին` ժամը 04։49-ին, այն մարվեց հունիսի 16-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան