Արտաքին 3 տարի առաջ - 15:00 10-07-2023

Ադրբեջանի խաղաղության քաղաքականությունը նոր դարաշրջանի սկիզբ է. Բայրամով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տարածաշրջանում «Ադրբեջանի խաղաղության քաղաքականությունը նոր դարաշրջանի սկիզբ է»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Հաջիևն ասել է Բաքվի ADA համալսարանում «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը» թեմայով կայացած համաժողովի ընթացքում։

Բայրամովն ընդգծել է, որ տարածաշրջանային նոր իրողությունները մեծ նշանակություն ունեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջխաղացման գործում։ Նրա համոզմամբ՝ ներկայումս Ադրբեջանի միջազգային վարկանիշն օրեցօր բարձրանում է։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակի միջազգյային նշանակության վրա։

«Թեև մենք պատերազմի դաշտում վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը հաջողությամբ ճանաչել և առաջ է մղում մեր երկրի տարածքային ամբողջականությունը միջազգային հանրությանը նաև դիվանագիտական ​​մակարդակով»,- նշել է նա՝ ասելով, որ իրենք կշարունակեն անել հնարավոր ամեն բան՝ միջազգային մակարդակով Ադրբեջանի ազգային շահերը պաշտպանելու համար։

Բայրամովը նաև հավելել է, որ այսպես կոչված «ներքին տեղահանվածների վերադարձը հայրենի հողեր, որոնք շուրջ 30 տարի եղել են օկուպացման տակ, ունի քաղաքական, ռազմավարական և բարոյական նշանակություն»։ Նրա խոսքով՝ Արցախի օկուպացված տարածքները ներկայումս «վերակառուցվում և վերականգնվում են»։ «Հակամարտությունների կարգավորումը կարևոր դեր է խաղում արտաքին քաղաքականության հորիզոնների ընդլայնման գործում։ Այսօր Ադրբեջանի հեղինակությունը անշեղորեն աճում է»,- եզրափակել է նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող